Եղվարդի միջնակարգ դպրոց

Թափուր տեղ

Ապրիլի 11th, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի << Եղվարդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-Ի <<Աշխարհագրություն>> , <<Հայ եկեղեցու պատմություն>>, <<Հայոց պատմություն>> առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է`
ըստ դասաբախշման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր`ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է:
(Ձև1):
2. Փաստաթուղթ (դիպլոմ)`<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի
1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:
3.Անձնագրի պատճենը
4.Ինքնակենսագրություն (Ձև 4)
5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և
աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները(դրանց առկայության դեպքում):
6.Մեկ լուսանկար`3 X 4 չափի:
7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2018 թվականի մայիսի 11 -ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15: 00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 16 –ին ժամը 14: 00-ին Եղվարդի միջնակարգ դպրոցում` գ. Եղվարդ:
Տեղեկությունների համար զանգահարել 093165222: