Եղվարդի միջնակարգ դպրոց

Հայտարարություն

Հուլիսի 10th, 2018

<<Եղվարդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ -ը հայտարարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն

Սովորողի ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),

6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,

7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),

9) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս (բացառությամբ ուսումնական տարվա սկզբում հիմնական դպրոցից ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս): Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,

10) հիմնական կրթության վկայականի բնօրինակը` 10-12-րդ դասարաններ ընդունվելիս

Փաստաթղթերը ընդունվում են 2018 թ. հուլիսի 2-ից մինչև հուլիսի 16 -ը ներառյալ և օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 31 -ը ներառյալ , ամեն օր ժամը 900-ից 1400-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Դպրոցի գտնվելու վայրն է՝ 3317,Սյունիքի մարզ Կապան համայնք գյուղ Եղվարդ

Տեղեկությունների համար զանգահարել` (093)-165-222 հեռախոսահամարներով: